Օրվա բաղադրատոմս. տորթ «Ծիածան»
LifestyleԲաղադրությունը
Խմոր՝
3,5 բաժակ ալյուր
1թգ․ սոդա
1,5 բաժակ շաքարավազ
75 գր․ կարագ
1,5 ճգ․ ձեթ
2 ձու
1,5 բաժակ կաթ
0,5 բաժակ ելակի յոգուրտ
վանիլին
սննդի համար նախատեսված գույներ։
Կրեմ՝
3,75 բաժակ շաքարի փոշի
110 գր․ կարագ
վանիլին
4 ճգ․ կաթ
Պատրաստման եղանակները
Կարագը հարել շաքարավազի և ձեթի հետ միասին։ Ապա ավելացնել ձուն և շարունակել հարելը այնքան, մինչև խմորը կփրփրի։ Ավելացնել վանիլը, կաթը, յոգուրտը, ալյուրն ու սոդան նախապես միասին խառնված։ Զանգվածը փայտե գդալով խառնել, ապա բաժանել 6 մասի և յուրաքանչյուրի վրա ավելացնել սննդի գույն։
.jpg)
.jpg)
.jpg)
Առանձին առանձին թխել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում։
Կրեմի համար բոլոր բաղադրիչները միասին հարել հարիչով, մինչև միասեռ դառնալը։
Խմորներ իրար միացնել կրեմով։ Թողնել սառնարանում 1 ժամ, ապա մատուցել։
.jpg)