Թուրքիայի քաղաքացիների համար կարող է առանց վիզայի ռեժիմ սահմանվել դեպի Գերմանիա
ОбществоԹուրքիայի քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի այցելել Գերմանիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական HaberTurk-ը, այս մասին Քյոլնում հայտնել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Մուստաֆա Էլիթաշը:
Նա տեղեկացրել է, որ եթե ԵՄ նախատեսած ծրագրերը կյանքի կոչվեն, ապա 2016 թվականի հոկտեմբերից Թուրքիայի քաղաքացիները կայցելեն Գերմանիա առանց մուտքի արտոնագրի: Էլիթաշն ընդգծել է, որ նման զարգացումը կարևոր քայլ է Թուրքիայի` Եվրոպային ինտեգրվելու ճանապարհին: