Օզբիլիսը ոչ ավել, ոչ պակաս տեղափոխվեց թուրքական ակումբ
БлогԱնդրանիկ Իսպիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հետաքրքիր տղա դուրս եկավ մեր հայտնի ֆուտբոլիստներից Արաս Օզբիլիսը։ Մի քանի ամիս առաջ բողոքում էր, թե Սպարտակում թուրք մարզիչն իր հայ լինելու համար իրեն խաղադաշտ չի հանում, իսկ հիմա ոչ ավել, ոչ պակաս տեղափոխվեց թուրքական ակումբ՝ «Բեշիքթաշ»։ Չնայած թուրքական ակումբների մեջ լավագույն տարբերակը հենց «Բեշիքթաշն» է, քանի որ «Բեշիքթաշի» երկրպագուների առաջնորդը հայ է՝ Ալեն Մարգարյան։ Մի դրական բան էլ կա, որ «Բեշիքթաշը» մինչ նոր մրցաշրջանը սկսվելը Արաս Օզբիլիսին վարձավճարով հանձնել է Մադրիդի «Ռայո Վալեկանոյին»։ Գուցե այնտեղ խաղալու ժամանակ «Ռայո Վալեկանոն» կամ այլ իսպանական ակումբ հավանի ու համաձայնվի Արասին տեղափոխել իրենց ակումբ։