«ՄԱՆԻ ԸՆԴ ՔՈՄՓԸՆԻ» ՍՊԸ գրավատնային գործունեության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
ЭкономикаՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի հունվարի 19-ի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «ՄԱՆԻ ԸՆԴ ՔՈՄՓԸՆԻ» ՍՊԸ՝ ՀՀ, ք. Երևան, Մոլդովական փողոց թիվ 9/12 հասցեում գտնվող տարածքում գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 223 լիցենզիան (տրված` 16.12.2010թ.)՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից գրավատունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիայի գործողության դադարեցումը կնքված վարկային և պահատվության պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների կատարման հետ:
«ՄԱՆԻ ԸՆԴ ՔՈՄՓԸՆԻ» ՍՊԸ և ֆիզիկական անձանց միջև կնքված վարկային և պահատվության պայմանագրերը կարող են սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից կողմերի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծվել` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասի, վարկառուների կողմից վերցված վարկը և մինչև պայմանագրի լուծման պահը դրա դիմաց սահմանված տոկոսները և գումարի օգտագործման հետ կապված այլ վճարները մարելուց, պահատվության պայմանագրի դիմաց վճարումները կատարելուց, ներառյալ` գույքի պահատվության հետ կապված գրավատան կրած սովորական և արտակարգ ծախսերը հատուցելուց և գրավատան կողմից որպես գրավ կամ ի պահ ընդունված գույքը վերադարձնելուց հետո: