45-ամյա Մրայա Քերին նշանվել է միլիարդատեր Ջեյմս Փաքերի հետ
LifestyleՄրայա Քերին նշանվել է ավստրալիացի միլիարդատեր Ջեյմս Փաքերի հետ: Ինչպես հայտնում է TMZ–ը, Ջեյմսը ընթրիք էր կազմակերպել նյույորքյան Eleven Madison Park ռեստորանում, որին հրավիրել էր երգչուհուն ու նրա ընկերներին: Ընթրիքի ժամանակ 48-ամյա Ջեյմսը ծնկի էր իջել երգչուհու առջեւ ու նրան առաջարկ արել:

Զույգը հանդիպում է 2015 թ. հունիսից: Երգչուհին դրանից ընդամենը երկու ամիս առաջ էր ապահարզան պահանջել իր երկրորդ ամուսնուց՝ Նիք Քենոնից, որը նրա երկու երեխաների հայրն է: Մրայայի առաջին ամուսինը մի քանի ձայնագրման ընկերությունների սեփականատեր Թոմի Մոթոլան է, նրանից երգչուհին բաժանվել էր 1998 թ. մարտին:
Փաքերը երեք երեխա ունի նախորդ երկու կանանցից: Forbes ամսագիրը նրա կարողությունը գնահատում է 4.5 մլրդ դոլար: