Նախիջեւանում արտաքին հետախուզության ծառայություն է ստեղծվել
ОбществоՆախիջեւանի Ինքնավար Հանրապետության (ՆԻՀ) խորհրդարանի ղեկավար Վասիֆ Թալըբովը արտաքին հետախուզական ծառայություն ստեղծելու մասին հրամանագիր է ստորագրել:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին հայտնել է ՆԻՀ խորհրդարանի մամուլի ծառայությունը:
ՆԻՀ կառավարությանը հանձնարարվել է լուծել հրամանագրից բխող խնդիրները: