Ամուսինն ասաց, որ տնօրենի հետ գնում է ձկնորսության. տեսեք, թե ինչպես խորամանկ կինը «բռնեց նրա սուտն ու պորտը տեղը դրեց» (ֆոտո)
LifestyleԲոլորին հայտնի է այն իրավիճակը, երբ ամուսինը ստիպված է լինում ստել կնոջը: Եվ չնայած, ամուսինները վստահ են, որ իրենք բլեֆի իսկական վարպետներ են և կարող են խաբել ում ցանկանան, բայց մենք գիտենք, որ կնոջը խաբելն այնքան էլ հեշտ բան չէ:
Ինչպես ասում է Արմեն Ջիգարխանյանի մարմնավորած հերոսներց մեկը. «Կնոջը չես խաբի, նա տեսում է սրտով»:
Այս պատմությունը շատ լավ ցույց է տալիս կանացի խելամտությունն ու հնարամտությունը:
Մի օր ամուսինը զանգահարեց կնոջը և նրան անսպասելի լուր հայտնեց.
– Բարև թանկագինս: Իմ տնօրենը, հանգստյան օրերին, ինձ ձկնորսության է հրավիրել: Կարծում եմ, դրանից հետո նա իմ պաշտոնը կբարձրացնի: Ես մեկ րոպեով տուն կմտնեմ՝ իրերս վերցնելու: Խնդրում եմ, հավաքիր իրերս հանգստյան օրերի համար և ձկնորսական պարագաներս… Եվ իրերիս հետ դիր նաև մետաքսե գիշերազգեստս:
Կինը դժվարությամբ էր հավատում, որ ամուսնուն, ձկնորսության գնալիս, պետք կգա նոր մետաքսե գիշերազգեստը: Բայց նա կատարեց ամուսնու խնդրանքը:
Երկու օր անց, անմուսինը վերադարձավ տուն՝ հոգնած, բայց գոհ: Եվ հենց տան շեմից նա սկսեց կիսվել իր տպավորություններով.
– ՈՒղղակի հիանալի որս ստացվեց: Այնպիսի մեծ օկուններ ենք բռնել: Հիանալի ձկնապուր պատրաստեցինք: Ի դեպ, իսկ ինչո՞ւ իմ նոր մետաքսե գիշերազգեստը չէիր դրել: Չէ՞ որ ես խնդրել էի քեզ…
Կինը պատասխանեց.
– Ինչպե՞ս թե չէի դրել: Ես արել եմ ճիշտ այնպես, ինչպես դու խնդրել էիր: Ուղղակի ես դրել էի քո գիշերազգեստը ձկնորսական պարագաների հետ:
Ահա, թե ինչպես, առանց ավելորդ հարցաքննության ամեն ինչ պարզ դարձավ:

