ԱՄՆ-ի Յուտայի նահանգում մեկնարկել Է անկախ կինոյի «Սանդենս» փառատոնը
КультураՀունվարի 21-ին ԱՄՆ-ի Յուտայի նահանգի Փարք-Սիթի ոչ մեծ քաղաքում մեկնարկել Է անկախ կինոյի «Սանդենս» փառատոնը: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով միջոցառման կազմակերպիչներին, փառատոնի ծրագրում ընտրված 120 աշխատանքներից ավելի քան 90-ը համաշխարհային պրեմիերաներ են:
Այս փառատոնը, որն անկախ կինոյի ամենահեղինակավոր փառատոնն Է համարվում Ամերիկայում, ի տարբերություն այլ կինոստուգատեսների, չի ամփոփում անցած տարվա արդյունքները, այլ ցուցադրում Է կինոնկարներ, որոնք պետք Է տոն տան սկսված տարուն:
2016-ի փառատոնի մրցութային ծրագրում, որն ավարտվելու Է հունվարի 31-ին, ընտրվել Է 65 աշխատանք: Հաղթողներին կհայտարարեն այնպիսի կատեգորիաներում, ինչպիսիք են ամերիկյան եւ օտարերկրյա դրամատիկական ու վավերագրական ժապավենները, կարճամետրաժ ֆիլմերը: Next առանձին արտամրցութային կատեգորիայում ներկայացված են առավելապես ամերիկացի կինեմատոգրաֆիստների ինովացիոն աշխատանքները:
Ընդամենը փառատոնին մասնակցելու համար ստացվել Է ավելի քան 12,7 հազար հայտ: Կազմակերպիչների տեղեկատվությամբ՝ փառատոնին ներկայացված են 37 երկրների ռեժիսորների կինոնկարներ, ընդ որում՝ 48 ռեժիսորների համար դրանք դեբյուտային աշխատանքներ են:
Հարուստ ծրագրի՝ հանդիսատեսների առավել մեծ ուշադրությանն արժանի կինոնկարների թվում կինոքննադատները նշում են Էնդրյու Նիլի «Այծը» ժապավենը, «Օ. Ջեյ. Արտադրված Է Ամերիկայում» յոթժամանոց վավերագրական ֆիլմը եւ ամերիկացի քաղաքական գործիչ Էնթոնի Վայների մասին պատմող «Վայներ» վավերագրական ֆիլմը, Նեյթ Փարքերի «Ազգի ծնունդը» դրաման, Քենեթ Լոներգանի «Մանչեսթրը՝ ծովի մոտ» ֆիլմը եւ Քելի Ռայհարդի «Մի քանի կանայք» ֆիլմը: 17 կինոնկարներ, այդ թվում՝ «Մանչեսթրը՝ ծովի մոտ» եւ «Մի քանի կանայք» ֆիլմերը, ներկ այացված են որպես «համաշխարհային պրեմիերաներ»:
«Սանդենս» փառատոնն անկախ կինոյի ամենաազդեցիկ ստուգատեսներից մեկն Է ԱՄՆ-ում: Այն հիմնադրվել Է ամերիկացի հայտնի դերասան եւ ռեժիսոր Ռոբերտ Ռեդֆորդի կողմից եւ կոչվել Է «Բուչ Քեսիդի եւ Սանդենս Քիդ» կուլտային վեսթեռնում Ռեդֆորդի հերոսի պատվին: Ամեն տարի փառատոնների շրջանակներում Փարք-Սիթի, Սոլթ-Լեյք-Սիթի եւ Օգդենե դիտումների Է այցելում ավելի քան 50 հազար մարդ: