Հետաքրքիր ու իրական փաստեր բռնակալների կյանքից
БлогԱրմեն Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայտնի մարդկանց կյանքն ուսումնասիրելիս հաճախ հանդիպում ենք բավականին հետաքրքիր, երբեմն տարօրինակ ու խորհրդավոր երևույթների, որոնց մասին շատ հաճախ կենսագիրներն ու պատմաբանները լռել են:
Քչերին է հայտնի, որ սովետական հայտնի «Պոբեդա» ավտոմեքենայի անվանումը կապված է Ստալինի անվան հետ. սկզբնական շրջանում, քանի դեռ մեքենան դուրս չէր եկել հոսքագծից, նախատեսված է եղել այն անվանել «Ռոդինա» (Հայրենիք), սակայն երբ հարցը զեկուցվել է գեներալիսիմուսին, նա հարցրել է. «Եվ ի՞նչ, ուրեմն ի՞նչ արժե մեր հայրենիքը»:
Բավականին տարօրինակ կթվա այսօրվա պետական աշխատողներին այն փաստը, որ մինչև 1967 թվականը ԽՍՀՄ-ում կար հանգստյան մեկ օր: Ֆիզարձակուրդը տևում էր 3 ամիս, որից հետո աշխատող մայրերը երեխաներին կարող էին տալ հատուկ նրանց համար նախատեսված մսուր-մանկապարտեզներ, այդ թվում և գիշերային, քանի որ այդ տարիներին սովետական տնտեսությունը զարգացնելու համար աշխատում էին նաև 3-րդ հերթափոխով: Գուցե այսօր շատերի համար զարմանալի թվա, բայց ամանորյա արձակուրդը տևում էր մեկ օր, քանի որ հունվարի 2-ին ողջ սովետական հասարակությունն անցնում էր ամենօրյա աշխատանքի: Այս օրենքները կյանքի են կոչվել ժողովուրդների հոր նախաձեռնությամբ:
Քչերը կհավատան այն փաստին, որ 1938 թվականին ԱՄՆ-ը Ադոլֆ Հիտլերին ճանաչել է որպես տարվա մարդ` աշխարհում դեմոկրատիա սարածելու համար: 1939-ին նա արդեն Նոբելյան մրացանակակիր էր` Եվրոպայում խաղաղություն քարոզելու և տարածելու համար: Հիտլերը, սակայն, չի ստացել մրցանակը, քանի որ մրցանակաբաշխության ժամանակ եվրոպայում կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծվել, ու պարգևատրման արարարողությունը հետաձգվել է:
Հետաքրքրիր է այն փաստը, որ Հիտլերը ոչ մի անգամ անձամբ չի գտնվել համակենտրոնացման ճամբարներում, հավանաբար այն պատճառով, որ այնտեղ կատարվող անմարդկային ու հրեշավոր գոծողությունները տեսնելու արդյունքում կարող էր հրաժարվել իր հետագա պլաններից:
1944 թվականին Հիտլերի անձնական բժիշկը նրան նշանակել է հատուկ դեղամիջոց՝ ամենօրյա օգտագործման համար, խոսքը կոկաինի մասին է, որը նա կիրառում էր ինհալատորի միջոցով` օրական երկու անգամ:
Հիտլերը կոկաինն օգտագործում էր նաև որպես աչքի համար նախատեսված միջոց: Նշանակումները հիմնավորված էին նրա մոտ առկա սուր գլխացավով և կոկորդի ցավով, սակայն իրականում դա արվում էր, որպեսզի պարանոյիկ և հիստերիայի հասնող դիմախաղող ու գոռգոռոցով կարողանա կառավարել Երրորդ Ռեյխը: