Ինչպես պատրաստել «Ֆանկի» պոնչիկներ
LifestyleԲաղադրությունը՝
Կաթ -250 մլ
Խմորիչ -50 գրամ
Շաքարավազ -3 ճաշի գդալ
Ցորենի ալյուր-500 գրամ
Աղ-1 պտղունց
Վանիլային շաքարավազ -1 ճաշի գդալ
Ձու -5 հատ
Կարագ-4 ճաշի գդալ
Ալկոհոլ- 2 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը՝
Տաք կաթի մեջ լցնել խմորիչը, 1 ճաշի գդալ ալյուրը և 1 ճաշի գդալ շաքարավազը: Լավ խառնել, այդ տարան դնել տաք ջրի մեջ:

Մեկ ձուն 4 ձվի դեղնուցով հարել, ապա ավելացնել 2 ճաշի գդալ շաքարավազ: Ալյուրի վրա լցնել աղ և վանիլային շաքարավազ: Ապա ավելացնել հարած ձուն և խմորիչի զանգվածը ու կրկին խառնել: Կարագը սպիրտով բացել, ապա լցնել խմորի վրա և խառնել:
Երբ խմորը բարձրանա, այն բացել 0.5 սմ և շրջանակներ կտրատել, թողնել ևս 10 րոպե հանգստանա:


Թավայի մեջ լցնել բուսական յուղ և դնել կրակի վրա, ապա դնել խմորը ու եփել: Խմորեղենի համար նախատեսված ներարկիչով ջեմ կամ որևէ այլ միջուկ լցնել մեջը: