Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ձու – 3 հատ
- ալյուր – 200 գր
- շաքարավազ – 150 գր
- կարագ – 100 գր
- փխրեցուցիչ – 5գր
- նարինջ – 1 հատ(կեղև)
- Կրեմի համար՝
- հյութ նարինջի – 350 մլ
- շաքարավազ – 100 գր
- ալյուր – 1-2 ճ/գդ
- օսլա (крахмал) – 1 ճ/գդ
Պատրաստման եղանակ
- Ձուն շաքարավազի հետ հարում ենք այնքան մինչև փքուն սպիտակ զանգված ստանանք։ Կարագը հալեցնում ենք և թողնում ենք փոքր-ինչ սառչի։ Այնուհետև ավելացնում ենք ձվերին։ Ապա ավելացնում ենք մաղած ալյուրը, փխրեցուցիչն ու նարնջի կեղևը և խառնում:

- Լցնում ենք ձևամանի մեջ և հավասարեցնում (26 սմ ձևամանի մեջ բիսկվիթը շատ բարձր չի ստացվում)։ Թխում ենք 30 րոպե 180 աստիճանում։

- Մինչև բիսկվիթը թխվի, պատրաստում ենք կրեմը։ Լցնում ենք 200մլ նարնջի հյութը կաթսայի մեջ, ապա ավելացնում ենք շաքարավազը և դնում կրակի վրա։ Սպասում ենք մինչև շաքարավազը լուծվի։

- Առանձին ամանի մեջ խառնում ենք ալյուրն ու օսլան և աստիճանաբար վրան լցնում ենք մնացած նարնջի հյութը։ Սա անում ենք, որ կրեմը համասեռ լինի։ Ստացվում է կրեմի այսպիսի թանձրացուցիչ։

- Ժամանակավոր կրակի վրայից հանում ենք հյութով տարան և անընդհատ խառնելով զգուշորեն ավելացնում թանձրացուցիչի մեջ։ Կրկին դնում ենք կրակի վրա և սպասում մինչև թանձրանա։ Հանում ենք կրակի վրայից և թողնում ենք սառչի։

- Այդ ընթացքում բիսկվիթը թխվեց։

- Թողնում ենք սառչի, այնուհետև պատրաստի բիսկվիթը 2 մասի ենք բաժանում։
Շերտերի մեջտեղում քսում ենք տաք կրեմը և ձևավորում շաքարի փոշով։
- Տորթը դնում ենք սառնարանը, որպեսզի կրեմը լավ թանձրանա։

Այսպիսի կրեմ կարելի է պատրաստել ցանկացած տեսակի մրգային հյութով:)