Լավ էլի, փակված թեմա է. Սեյրան Օհանյանը «Գոմեշի մսի» գործի մասին
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հրաժարվեց մեկնաբանել «Գոմեշի մսի» գործով դատարանի այսօր՝ սեպտեմբերի 18-ին կայացրած որոշումը, որով Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանը դատապարտվեց 3 տարի, 3 ամիս ժամկետով ազատազրկման՝ դատավճիռը պայմանականորեն չկիրառելով եւ նրա հետագա վարքի նկատմամբ սահմանելով չորս տարվա հսկողություն։
«Լավ էլի, լավ էլի, դա փակված թեմա է»,- լրագրողների հարցին այսպես արձագանքեց պաշտպանության նախարարը։
Հիշեցնենք, որ Օհանջանյանը տավարի մսի փոխարեն 82 տոննա հնդկական արտադրության գոմեշի միս էր մատակարարել Պաշտպանության նախարարությանը՝ պատճառելով 126 միլիոն 936 հազար դրամի վնաս։