Սուրբ Սարգիս Զորավարի տոնի առթիվ կազմակերպվեց տոնական համերգ
ОбществоՍուրբ Սարգիս Զորավարի տոնի առթիվ հունվարի 23-ին Երևանի Սիրահարների այգում կազմակերպվեց տոնական համերգ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`
«Մենք մեր պետք է մեր բոլոր տոները շատ մեծ շուքով նշենք, որովհետև կյանքն առանց այն էլ ծանր է դարձել, և պետք է բոլոր հնարավորություններն օգտագործել ուրախանալու, միմյանց դրական լիցքեր փոխանցելու համար: Բացի դրանից, մեր քրիստոնեական տոները պետք է բոլորս իմանանք: 11 տարի է` Սուրբ Սարգիսը նշվում է նման մեծ շուքով, 11 տարի ներգրավված եմ, այս կամ այն կերպ մասնակցում եմ տոնակատարություններին»,-մեզ հետ զրույցում նշեց երգչուհի Աննա Խաչատրյանը:
Համերգի մյուս մասնակից երգիչ Էրիկը «Արմենպրես»-ի հետ զրույցում կարևորեց տոնը:
«Որպես քրիստոնյա, որպես մարդ` ինձ համար սա շատ կարևոր տոն է: Ուզում շեշտել, որ ոչ միայն այսօր պետք է այս տոնը նշվի, այն պետք է լինի ամեն օր, որովհետև մարդն ամեն օր պետք է սիրի, սիրահարվի ու այդ զգացմունքը զգա»,-հավելեց նա:
Միջոցառման մասնակիցներին ողջունեց նաև Սուրբ Սարգսին մարմնավորող ձիավորը: