«Արնահոսող ծառ» (լուսանկարներ)
Lifestyle«Արյունահոսող» այս ծառը սոճի է , որ աճում է Աֆրիկայի հարավային շրջաններում: Ծառի գիտական անվանումն է Pterocarpus angolensis, սակայն հայտնի է«արյունահոսող ծառ» անվամբ, քանի որ այն կտրելուց դուրս է հոսում մուգ կարմիր գույնի հյութ, ինչը կենդանի օրգանիզմի անդամահատված մասի տպավորություն է թողնում:
Աֆրիկայում այդ հյութը ավանդաբար օգտագործվում է՝ որպես ներկ ամենատարբեր կարիքների համար: Հյութին վերագրվում են նաև տարբեր բուժիչ հատկություններ, իսկ բուն ծառի փայտից պատրաստվում է բարձր որակի կահույք: Փայտի որակը թույլ է տալիս պատրաստել նաև նավակներ: «Արյունահոսող ծառը» աճում է մինչև 18 մետր բարձրություն, ունի սնկաձև ճյուղավորում, որի վրա աճում են դեղին ծաղիկներ:
.jpg)
.jpg)
.jpg)