Այս մարդիկ մոռացել են վախի մասին. գիշատիչների և մարդկանց արտասովոր ընկերության օրինակներ (լուսանկարներ)
LifestyleOrer.am-ը ներկայացնում է գիշատիչների և մարդկանց արտասովոր ընկերության մասին պատմություններ:
Շուրջ 20 տարի առաջ Չիկո անունով մի ձկնորս, թփերի մեջ պատահաբար հանդիպում է վիրավոր կոկորդիլոսի: Ձկնորսը որոշում է օգնել կոկորդիլոսին և վերջինիս տանելով տուն` բուժում է: Մոտ մեկ տարի անց, երբ կոկորդիլոսը բուժվում է, Չիկոն տանում է նրան և բաց թողնում գետերից մեկում: Կոկորդիլոսը միքանի օր լողում է և հետ վերադառնում:

Կենդանիների մարզիչ Մարկ Էբբոթը սպիտակ արջին վարժեցնելու ընթացքում այնքան է մտերմացել նրա հետ, որ արջին համարում է իր ամենամոտ ընկերներից մեկը:

Քեվին Ռիչարդսոնը ընկերություն է անում տարբեր տեսակի գիշատիչ կատուների հետ, սակայն առավել մտերիմ է հատկապես սպիտակ առյուծների հետ: Քեվինի և առյուծների մտերմությունը լուսաբանող բազմաթիվ վավերագրական ֆիլմեր են ստեղծվել:

Թայլանդի բուդդայական տաճարներից մեկում մի քանի վագրեր ազատորեն ապրում են կուսակրոնների հետ:

Պատրաստեց Անդրանիկ Ջալալյանը