Ազգեր, որոնք չեն համբուրվում. ողջունելու ամենատարօրինակ ձևերն աշխարհում
Lifestyleblog.1in.am-ը գրում է.
Ինչպես պնդում են գիտնականները՝ համբույրը ռեֆլեքս է: Այդ պատճառով համբուրվել կարելի է սովորել: Կամ չսովորել: Աշխարհում շատ ազգեր կան, որոնք համբուրվել չգիտեն:
10. Բանգլադեշի արևելյան բարձունքներում ապրող ցեղերը համբուրել հասկացությունը չունեն, փոխարենը մարդիկ իրար հոտոտում են:
9. ինչպես հայտնի է դարձել Կուկայի ցուցակից՝ Նոր Զելանդիայի բնիկները հանդիպման ժամանակ իրար ծածկում են ծածկոցով կամ իրար են քսում քթերը՝ ուժեղ օդ ներքաշելով:
8. Սանտա-Մարիա կղզու բնիկները հանդիպման ժամանակ հոտոտում են միմյանց կամ կրկին քթերն իրար են քսում:
7. պապուասները, թասմանները և Ֆիլիպինների Ֆուգա կղզու բնակիչները, իրար ողջունելով, միշտ քթի մոտ կամ գլխավերևում ինչ-որ հաճելի բույրով առարկա են պահում:
6. Սոկոտրա կղզում միմյանց ողջունելիս ուսերն են համբուրում:
5. Տոնգա կղզում ընկերոջ հետ հանդիպման ժամանակ վերցնում են դիմացինի ձեռքը և ուժեղ քսում իրենց քթին ու բերանին:
4. Թագավորական կղզիներում նույնպես հանդիպելիս մարդիկ քթերն իրար են քսում:
3. բրիմաներեն ողջունելը nomtschi է կոչվում, որը նշանակում է «հոտ քաշել»:
2. չինացիներն իրար ողջունում են քթերի կամ այտերի հպումով:
1. ժամանակակից Ճապոնիայում ընդունված չէ ականատեսների մոտ համբուրվել: Հենց այդ պատճառով էլ ճապոնական ֆիլմերում երբեք համբույր չկա: Ճապոնական տարբերակով համբույրի ժամանակ մարդիկ իրարից հեռու են կանգնում, բերանն առանց բացելու շրթունքներով դիպչում են իրար: