Ուշադրություն. Եթե ՍԱ տեսնեք Ձեր ավտոմեքենայի դիմապակուն, ոչ մի դեպքում չվերցնեք (ֆոտո)
Lifestyleblog.1in.am-ը գրում է.
Ժամանակակից ավտոմեքենաները գողանալն այդքան էլ հեշտ գործ չէ՝ հաշվի առնելով կատարելագործված անվտանգության համակարգերը, ձայնային ազդանշանները…
ԱՄՆ-ում ու Եվրոպայի մի շարք երկրներում սկսել է տարածվել մեքենաների գողությունների արտասովոր եղանակ: Պատկերացրեք՝ ավտոմեքենան կայանել եք սուպերմարկետի առջև: Գնումներ կատարելուց հետո վերադառնալով՝ դիմապակու վրա նկատում եք գումար:
Մինչդեռ դուք բացում եք դռները, արագորեն գնումները տեղավորում եք բեռնախցիկում ու շտապում մոտենալ մեքենայի առջևի հատված՝ վերցնելու գումարը, հայտնվում է հանցագործը, ով Ձեր իսկ բանալիով արագորեն գործի է գցում շարժիչն ու գողանում ավտոմեքենան:
Միգուցե՝ նման դեպք Ձեզ հետ չպատահի, սակայն զգուշանալ, այդուհանդերձ, հարկավոր է:
