Երեխայի ծննդյան օրվա հետ կապված ամենատարօրինակ ավանդույթները
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երեխայի ծնունդն ամենակարևոր իրադարձությունն է տղամարդկանց և կանանց կյանքում: Սովորաբար, ծնողներն երեխայի ծննդյան օրվան նվիրված միջոցառում են կազմակերպում և հրավիրում իրենց մտերիմ ընկերներին և հարազատներին:
Սակայն գոյություն ունեն երկրներ, որտեղ երեխաների ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված ծիսակատարությունները ոչ միայն ապշեցնող են, այլ նաև վախեցնող:
Օրինակ՝ Իռլանդիայում նորապսակները հարսանիքից հետո պահում են հարսանեկան տորթի վերևի մասը: Երբ ծնվում է զույգերի առաջնեկը, տորթի կտորը թաթախում են վիսկիի մեջ, իսկ փշրանքները լցնում մանկան ճակատին:
Իսկ Բալիում, ըստ ավանդույթի, 210 օր երեխայի ոտքերը չպետք է դիպչեն հատակին: Ենթադրվում է, որ յուրաքանչյուր երեխա աստվածային էակ է, սակայն երբ փոքրիկը ոտքով դիպչի հատակին, ապա դա կնշանակի, որ նա արդեն իսկ երկրային է: