Աշխարհի 4 ամենաերկարակյաց կենդանատեսակները
LifestyleOrer.am-ը Ձեզ է ներկայացնում աշխարհի 4 ամենաերկարակյաց կենդանատեսակներին:
1. Եվրոպական ոստրեներ (Freshwater Pearl Mussel): Այս ոստրեների մոտավորապես 90 տոկոսը բնակվում է Սկանդինավիայում: Նրանք շատ հարմարվող են երկրի հետզհետե փոփոխվող կլիմային և հեշտությամբ են ադապտացվում ցանկացած կլիմային: Այս կենդանիները թերևս կարող են համարվել Եվրոպայում բնակվող ամենաերկարակյաց կենդանիները: Եվրոպական ոստրեն ճանաչված է նաև որպես նրբախորտիկ և բազմացվում է ծովային տնտեսություններում:

2. Ցամաքային կրիաներ (Tortoise): Առհասարակ կրիաները հայտնի են իրենց երկարակեցությամբ, սակայն կարևոր է նաև կրիայի ցեղատեսակը, քանի որ դրանից է կախված նրա կյանքի երկար կամ համեմատաբար կարճ լինելը: Կրիաները միջինը ապրում են մոտ 15 տարի, սակայն պատմությանը հայտնի է մի դեպք, երբ Բրիտանիայի կենդանաբանական այգիներից մեկում մի կրիա ապրել է ավելի քան 250 տարի: Կենդանաբանական այգում կրիան անց է կացրել իր կյանքի կեսը:

3. Անտարկտիկական սպունգները շատ քիչ են տեղաշարժվում՝ օրական ընդամենը 1մմ: Աշխարհում գոյություն ունի մինչև 50 հազար տեսակի սպունգ, որոնք ապրում են միջինը 3 ամսից 20 տարի, սակայն անտարկտիկական սպունգն ապրում է անհամեմատ ավելի երկար: Գիտնականները հայտնաբերել են անտարկտիկական մի սպունգ, որը ապրել է շուրջ 1550 տարի:

4. Մեդուզա (Jellyfish) Գոյություն ունեն մեդուզաների որոշ տեսակներ, որոնք դեռևս անհայտ ու չպարզաբանված պատճառներով անմահ են:

Պատրաստեց Անդրանիկ Ջալալյանը