Անգործությունը նույնպիսի սթրես է առաջացնում, ինչ ծանրաբեռնվածությունը
Lifestyle1in.am-ը գրում է.
Մեծ ծանրաբեռնվածությունը հոգնեցնող է, բայց ըստ հետազոտողների՝ անգործությունն առաջացնում է նույնպիսի սթրես, ինչ շատ աշխատելը: Այս մասին հայտնում է newsyou.info-ն:
Օհայոյում Ցինցինատիի և Տեխասում Բեյլորի համալսարանների փորձագետները 1329 դեռահասի հարցրել են՝ որքան ազատ ժամանակ ունեն նրանք և որքանով երջանիկ են:
Չափազանց զբաղված դեռահասները նշել են, որ իրենք հաճախ իրենց դժբախտ են զգում, բայց շատ ազատ ժամանակ ունեցողները պակաս չեն տանջվել:
Ըստ հետազոտողների՝ մարդը երջանիկ լինելու համար պետք է «միջին չափի ազատ ժամանակ ունենա»: