ՃՏՊ Արագածոտնի մարզում. կա 7 տուժած (լուսանկարներ)
ОбществоShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հունվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ալագյազ-Սպիտակ ճանապարհատվածի 2 կիլոմետրին՝ Ջամշլու գյուղի խաչմերուկում, բախվել են Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչ, 35-ամյա Ահարոն Խաչատրյանի վարած «Toyota Camry» մակնիշի 33 ԼՍ 505 համարանիշի և Երևան քաղաքի Կարապետ Ուլնեցու 3-րդ փակուղու բնակիչ, 1985թ. ծնված Հայկ Մխիթարյանի վարած «Mitsubishi Pajero Io» 35 ԼD 813 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու 5 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել Արագածի հրշեջ փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ:
Շարունակությունը` այստեղ: