Հայաստանում առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 13-15 աստիճանով
ОбществоՀայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում հունվարի 26-ին սպասվում է ձյուն: Հունվարի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին լինելու է հյուսիս-արևմտյան` 8-12 մ/վրկ արագությամբ: Հունվարի 26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ, առանձին շրջաններում` բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:
Օդի ջերմաստիճանը հունվարի 26-28-ին կնվազի 13-15 աստիճանով, իսկ արդեն հունվարի 29-30-ին կբարձրանա 4-6 աստիճանով: