Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Գեղարվեստական 10 անիծյալ կինոնկար, որոնց նկարահանման ժամանակ դժբախտություններ են եղել (լուսանկարներ)

 10  Ջրաշխարհ

1- waterworld

«Ջրաշխարհ» կինոնկարի նախնական բյուջեն 5 միլիոն դոլարից էլ ցածր էր, սակայն, ի վերջո, այս ֆիլմի ստեղծումն ավելի քան 200 միլիոն դոլար արժեցավ: Թվում էր, թե այն պետք է բլոկբաստեր լիներ, սակայն 1995 թ.-ին «Ջրաշխարհ» կինոնկարն ընդամենը 88 միլիոն դոլարի եկամուտ բերեց:

Այս կինոնկարի նկարահանումները հենց սկզբից դժվարություններով էին ուղեկցվում: Առաջին պրոդյուսեր Ռոջեր Կորմանը սովոր էր աշխատել սահմանափակ բյուջեով: Երբ նա գիտակցեց, որ ֆիլմի նկարահանման համար ավելի շատ գումար էր հարկավոր լինելու, քան 5 միլիոն դոլարը, նա հրաժարվեց մասնակցել կինոնկարահանման աշխատանքներին:   

Դժբախտություններն անպակաս էին «Ջրաշխարհ» կինոնկարից: Դերասանական անձնակազմի անդամները և ստեղծագործական թիմը տարբեր տեսակի հիվանդություններ տարան: Ուժեղ քամիների պատճառով նկարահանումները բազմիցս դադարեցվեցին: Քևին Քոսթների կրկնօրինակը քիչ էր մնում մահանար ջրասուզվելիս: Մեդուզաները խայթեցին անձնակազմի մի քանի անդամներին: Նրանք փոխհատուցում պահանջեցին իրենց կրած վնասների և իրենց աշխատանքային իրավունքների խախտման համար: Կարելի է ասել, որ այս կինոնկարը միայն հրաշքով է հայտնվել մեծ էկրանին:

 9  Քրիստոսի չարչարանքները

2- passion
Կայծակը ծեծած տեղն է ծեծում: Դրանում իր սեփական փորձով է համոզվել «Քրիստոսի չարչարանքները» կինոնկարի ռեժիսորի օգնական Ժան Միշելինին: Նկարահանման հրապարակում նրան հենց երկու անգամ կայծակը հարվածեց:

Գլխավոր դերակատար Ջեյմս Կևիզելը նույնպես բազում խնդիրներ ունեցավ: Մտրակման տեսարանում նրա մաշկը լրջորեն վնասվեց, իսկ փայտե խաչը ուսերին դրած քայլելիս նրա մի ուսը հոդախախտ ստացավ:  Մի այլ անգամ Կևիզելն այն աստիճան կայծակնահար եղավ, որ նրա ականջներից ծուխ դուրս եկավ: Սա ցնցեց բոլորին: Այս պատահարի ականատեսներն ասել են, որ այնպիսի տպավորություն էր, ասես Կևիզելի ողջ մարմինը լուսավորված լիներ: Արտասովոր երևույթներն այսքանով չեն սահմանափակվում: Քրիստոսի չարչարանքները կինոնկարում նկարահանվելու ընթացքում Կևիզելը նաև հիպոթերմիա ու սաստիկ թոքաբորբ է տարել : Նա նաև սարսափելի գլխացավեր և մաշկային խնդիրներ էր ունենում, քանի որ դիմահարդարը ժամեր շարունակ աշխատում էր նրա կերպարն ամբողջացնելու համար:

 8  Սատանայական արկղը

3- possession
«Սատանայական արկղը» սարսափ ֆիլմ է: Կինոնկարի գլխավոր հերոսներից մեկը՝ Ջեֆրի Դին Մորգանը, առաջին անգամը չէ, որ պետք է մասնակցեր գերբնական երևույթների մասին կինոնկարի նկարահանմանը: «Գերբնական» հեռուստասերիալում նա խաղում էր հոր դերը: Արդեն 25 տարի է, ինչ Մորգանը զբաղվում է դերասանական գործունեությամբ: Նրա հետ երբևէ ոչ մի տարօրինակ բան տեղի չի ունեցել այդպիսի կինոնկարների նկարահանման ընթացքում: Ամեն ինչ փոխվեց, երբ նրան դեր հատկացրին «Սատանայական արկղը» կինոնկարում: 

Թեպետ Մորգանն առանձնապես չի հավատում գերբնական երևույթներին, նկարահանման ընթացքում նրա հետ այնպիսի բաներ պատահեցին, որոնցից չվախենալ պարզապես անհնար էր: Լամպերն անսպասելիորեն պայթում էին, հանկարծ սկսում էր քամի սուրալ: Մի օր հրդեհ բռնկվեց այն պահեստում, որտեղ պահվում էին բոլոր դեկորացիաները և այլ անհրաժեշտ պարագաները: Հրդեհից հետո անցկացված հետաքննությունից պարզ դարձավ, որ պահեստի հոսանքալարերը միանգամայն սարքին էին: Այդպես էլ չհաջողվեց բացահայտել, թե որն էր հրդեհի պատճառը: Այսպես կոչված «սատանայական արկղը», որն օգտագործվել էր կինոնկարի ընթացքում, կրակի մեջ այրվեց:

 7  Մատրիցա

Shots from the set of The Matrix

Մատրիցայի հերոս Կիանու Ռիվզի ընկերուհին՝ Ջենիֆեր Սայմը, մեռելածին երեխա ունեցավ: Անկարող լինելով հաշտվել այդ ծանր կորստի հետ՝ նրանք կարճ ժամանակ անց բաժանվեցին: Իրենց բաժանումից շատ չանցած՝ Սայմը մահացավ  ավտովթարից: Այս ողբերգությունից կարճ ժամանակ անց Մատրիցայի 22-ամյա դերասանուհի Ալիյան մահացավ ավիավթարից: Դերասանուհու մահվան պատճառով կինոնկարի նկարահանումները մի քանի ամսով հետաձգվեցին: Որոշ ժամանակ անց մահացավ դերասանական անձնակազմի մի այլ անդամ՝ Գլորիա Ֆոսթերը: Կինոնկարահանման ընթացքում Ռիվզն ինքն էլ է վթարի ենթարկվել, ինչի հետևանքով հայտնվել է հիվանդանոցում: Ռիվզի քույրը տառապում էր սպիտակարյունությամբ: Մատրիցայի նկարահանման ընթացքում նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացավ, և Ռիվզն անհապաղ գնաց նրա մոտ՝ նրա կողքին լինելու և նրան ամեն կերպ աջակցելու համար:

Նկարահանման հետ կապված ծախսերն այնպիսի կայծակնային արագությամբ էին աճում, որ Կիանու Ռիվզը համաձայնեց սեփական միջոցներից 24 միլիոն դոլար տրամադրել, որպեսզի հնարավոր լիներ շարունակել կինոնկարահանումը: Բարեբախտաբար, կինոնկարը շռնդալից հաջողություն ունեցավ: 

 5  Նախանշանը

6- the omen copy
Շատերն են կիսում այն կարծիքը, որ այն երեխան, որը խաղում էր Դամիենի դերը 1975 թվականին թողարկված «Նախանշանը» կինոնկարում, շատ սարսափազդու տեսք ուներ: Կինոնկարն ինքնին պակաս սարսափազդու չէ: Կինոնկարում նկարագրված է, թե ինչպես է Ամերիկայի դեսպանը ցնցվում, երբ գիտակցում է, որ իր տղա Դամիենը ոչ թե հասարակ տղա է, այլ Նեռն է: Ցավոք, դժբախտությունները պատահում էին ոչ միայն կինոնկարում, այլև կինոնկարահանման հրապարակում: Կինոնկարի գլխավոր հերոս Գրեգորի Պեկի որդին ինքասպանություն գործեց, ինչի պատճառով նկարահանումները նախատեսվածից ավելի ուշ սկսվեցին: Երբ ի վերջո նկարահանումները սկսվեցին,  անձնակազմի անդամներից մեկը ավտովթարի ենթարկվեց: Բարեբախտաբար, նրան հաջողվեց փրկվել: 

Սցենարի հեղինակի ինքնաթիռը կայծակնահարվեց: Դրանից ընդամենը 8 ժամ անց կայծակնահարվեց նաև այն ինքնաթիռը, որով ճանապարհորդում էր Գրեգորի Պեկը: Կինոնկարի ստեղծման աշխատանքներով զբաղված անձնակազմի անդամները որոշեցին մասնավոր ինքնաթիռ վարձել և օգտագործել այն մի քանի տեսարաններում: Այնուամենայնիվ, նրանք ստիպված էին հետաձգել իրենց նախատեսած թռիչքը, քանի որ այդ ինքնաթիռը հարկավոր էր մի քանի բիզնեսմենների: Ինքնաթիռն անսարք էր, ինչի պատճառով էլ այն ընկավ մի մեքենայի վրա: Թե՛ ինքնաթիռի, թե՛ մեքենայի բոլոր ուղևորները զոհվեցին: 

Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу