Ինչո՞ւ է վրացուհին խնամում 18 տարի առաջ մահացած որդուն, և ո՞րն է վերջինիս չթաղելու պատճառը (լուսանկարներ)
LifestyleՋոնի Բակարաձեն մահացել է 18 տարի առաջ, երբ բոլորել էր նրա ըդամենը 22-ամյակը,- գրում է Orer.am-ը:
Այդ ժամանակ Բակարաձեի ընտանիքի մայրը որոշեց տղային թաղելու փոխարեն պահել նրան, որպեսզի մահացած տղայի փոքրիկ երեխան ցանկացած պահի հնարավորություն ունենա տեսնելու իր հորը:

Վրաստանի Զուգդիդի շրջանի Բաշի գյուղի բնակչուհու արարքն ուղղակի շոկ է առաջացրել շրջապատում։ Ցիուրի Կվարացխելիան որոշել է չթաղել հիվանդությունից մահացած որդուն, այլ պահել՝ մինչեւ 1 տարեկան եւ 10 ամսական թոռը մեծանա ու տեսնի հորը։

Այդ նպատակով նա անգամ դիակը զմռսելու սեփական մեթոդն է մշակել։ Կնոջ պատմելով` մի անգամ երազի մեջ տեսել է մի մարդու, ով իրեն խորհուրդ է տվել մահացածի մարմինը պահպանել օղու միջոցով: Որդեկորույս մայրը ստիպված է լինում անձամբ ամեն օր մերսել մարմինը եւ փոխել շորերը:

Պատրաստեց Անդրանիկ Ջալալյանը