Տղան նիհարել է 32կգ՝ մրցակցելով հոր հետ (լուսանկարներ)
LifestyleԱվելորդ քաշ ունեցող յուրաքանչյուրն այսօր երազում է նիհարել, սակայն ոմանց համար դա ընդամենը ցանկալի է, իսկ որոշների համար՝ իրական նպատակ, որին նրանք ձգտում են հասնել: 25-ամյա Սոեն Սթիրսը չափազանց գիրացել է բարում աշխատանքի ընդունվելուց հետո, ուր նա պարբերաբար սնվել է անառողջ սնունդով՝ խմելով Կոկա Կոլա կամ Red Bull:
Նման սննդակարգի արդյունքում նա ձեռք է բերել «գրգռված աղիքի» սինդրոմ և սկսել է կշռել 108կգ: Սակայն հետո նա ու իր հայրը որոշել են միասին դիետա պահել՝ մրցելով, թե ով ավելի շուտ կնիհարի: Կես տարվա ընթացքում, բարում իր աշխատանքը թողնելուց հետո Սվենը նիհարել է 32կգ-ով և դարձել հմայիչ երիտասարդ: Հայրը կարողացել է նիհարել 19կգ: Հոր հետ մրցակցությունը նրան ուժ և մոտիվացիա է հաղորդել:


