Բլեք Չայնան ակնարկել է Ռոբ Քարդաշյանի հետ սիրային կապի մասին
LifestyleՔարդաշյանների ընտանիքի ոխերիմ թշնամի Բլեք Չայնան ակնարկել է Ռոբ Քարդաշյանի հետ սիրային կապի մասին: Հիշեցնենք, որ Բլեք Չայնան հենց այն աղջիկն է, որին լքել է ռեփ երգիչ Tyga–ն (Չայնայի երեխայի հայրը) ու գնացել Քայլի Ջենների մոտ:

Մեկ տարի առաջ դա օնլայն պատերազմ էր սկսվել Քարդաշյանների գերդաստանի եւ Բլեք Չայնայի ու Էմբեր Ռոուզի միջեւ: Չնայած, անկեղծ ասած, այդ պատերազմը լիովին անիմաստ էր, քանի որ ռեփ երգիչը հետագայում Քայլի Ջեններին էլ դավաճանեց, ու հիմա զույգը կարծես թե բաժանվել է:

Եվ այսպես, 27-ամյա Չայնան իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որտեղ նա ներկայացնում է մի դաջվածք, որը նույնությամբ կրկնում է Ռոբ Քարդաշյանինը (վերջինս ի դեպ հիմա բուժման կուրս է անցնում):


«Սկիզբ»,- ստորագրել էր լուսանկարը Չայնան՝ միանգամից բուռն քննարկումներ առաջացնելով սոցցանցերում ու արեւմտյան ԶԼՄ-ներում, որտեղ միաձայն վստահեցնում են, որ Չայնան ու Ռոբը սիրային կապ ունեն:
