Դոհա-Երևան-Դոհա ուղիղ չվերթները կմեկնարկեն մայիսից
ОбществоԴոհա-Երևան-Դոհա ուղղությունով 2016 թվականի մայիսի 15-ից կիրականացվեն ուղիղ չվերթներ: Ինչպես տեղեկացեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը, չվերթներն իրականացվելու են Qatar Airways ընկերության կողմից A320 ինքնաթիռով` շաբաթական 4 ան գամ:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը բարձր է գնահատում Qatar Airways ընկերության արհեստավարժ թիմի պատրաստվածությունը և բարեկամական տրամադրվածությունը: «Ուրախ եմ, որ երկու տարի շարունակվող մեր բանակցությունները եղան արդյունավետ»,- նշել է նա:
Իսկ Qatar Airways ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ակբար ալ-Բաքերը համարում է, որ Դոհա-Երևան-Դոհա չվերթը հայաստանցիներին լավ հնարավորություն կընձեռի ճանապարհորդել 150 ուղղություններով, որոնք սպասարկում է ավիաընկերությունը: