10 ֆիլմ, որոնք դիտելուց հետո երբեք չեք մոռանա (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Ֆիլմեր, որոնք թույլ են տալիս կյանքին այլ տեսանկյունից նայել եւ հոգում հետք են թողնում: Այս ֆիլմերը դիտելուց հետո դուք բավականություն զգացում կունենաք եւ կզգաք ձեզ տիեզերքի մի մասնիկը։
Wnews.am-ը ներկայացնում է տասը ֆիլմ, որոնք դիտելուց հետո երբեք չեք մոռանա:
«Մարտական ակումբ» (Fight Club)
Մի հրաշալի օր մեծ համակարգի փոքր մարդն ինքնաթիռում հանդիպում է Թեյլոր Դարդենին, ով օճառների վաճառքով է զբաղվում։ Այս ճակատագրական հանդիպումով էլ նրա կյանքն էականորեն փոխվում է։
«Անիծվածների կղզին» (Shutter Island)
ԱԱԾ երկու աշխատակիցներ այցելում են գերվտանգավոր հանցագործների հոգեբուժարան, որպեսզի բացահայտեն հիվանդներից մեկի անհետացումը։ Սովորական բացահայտումը շրջադարձային է լինում։ Կղզում ինչ-որ բան այն չէ եւ բոլորն այդ մասին գիտեն։
Կոստյում. (The Jacket)
Ջո Սթարքսն անասնաբույժ է, մարդ, ով ունի կայուն բնավորություն եւ անկեղծ, բարի աչքեր: Նա ընկնում է հոգեբուժարան, քանի որ մեղադրվում է մի հանցագործության մեջ, որը չի կատարել։
«Պարոն Ոչ ոք». (Mr. Nobody)
Երեխան սիրում է հորը նույնքան ուժեղ, որքան հայրը, սակայն պետք է ընտրություն կատարի, որից կախված է իր կյանքը, որի մասին նա ավելին գիտի, քան ծնողները։ Նա գիտի, թե ինչ է իրեն սպասում։ Ուզու՞մ է նա դա, դժվար թե։
«Տասներեքերորդ հարկ» (The Thirteenth Floor)
Համակարգչային ծրագրավորման մասնագետը ստեղծում է մի համակարգ, որը մարդուն թույլ է տալիս ներթափանցել ամենաիրական վիրտուալ կյանք, որը մոդելավորում է երեսունականների Նյու Յորքը։ Նա որոշում է հենց ինքը կարճ ժամանակով այցելել իր ստեղծած նոր իրականություն, որպեսզի ստանա սեքսուալ բավարարվածություն։
«Շատրվան» (The Fountain)
Երեք պատմություն՝ երեք տարբեր ժամանակներում, մի մարդու զգացմունքների պատմության մեջ։ Յուրաքանչյուր պատմություն արժանի է մեկ առանձին ֆիլմի եւ յուրաքանչյոյր պատմություն պետք է արժանի լինի «Օսկարի» միայն անկեղծության եւ սիրո համար։
«Թրումանի շոուն» (The Truman Show)
Այստեղ չեք տեսնի հեծանվով արջերի, ծաղրածուներ այստեղ եւս չկան։ Կա միայն Թրումանը, ով ապրում է հեռուստացույցում։ Նրա աշխարհում չկա դաժանության, արցունքների եւ ցինիզմի հետք։ Դուք կարող եք նրան ցավակցել կամ նախանձել, լացել կամ ծիծաղել։ Այս շոուն միշտ կմնա ձեր հիշողության մեջ։
«Հիշիր» (Memento)
Երիտասարդ Լեոնարդը տառապում է հազվադեպ հիվանդությամբ. նա ունի հիշողության կորուստ։ Նա հիշում է ամենը մինչեւ կնոջ մահը, սակայն չի հիշում, թե որտեղ է երեկ գիշերել, ովքեր են իրեն շրջապատում։Նման ախտորոշմամբ մարդիկ հատուկ մասնագիտացված հաստատություններում են լինում, սակայն Լենին նպատակ ունի. նա պետք է պատժի կնոջ սպանության համար։
«Մատրիցա» (The Matrix)
Երկրագնդի վրա կյանքը քուն է։ Առանց կողմնակի օգնության զարթնել չի կարելի։ Մարդիկ ամեն օր ապրում են եւ չեն կասկածում, որ իրենք ընդամենն էներգիա են։
«Անհարկի մարդ» (Den brysomme mannen)
Ֆիլմն ընտրության մասին է, որի շրջանակները մենք ինքներս ենք դնում վարվելով այնպես, ինչպես ընդունված է։ Շատերը երազում են պատուհանից գեղեցիկ տեսարանով աշխատանքի մասին, իրենց առանձնասենյակով, բնակարանի մասին, ազատ հարաբերությունների մասին։
Այս տարօրինակ քաղաքի բնակիչներն ունեն այդ ամենը եւ առաջին հայացքից որեւէ խնդիր չունեն։ Նրանք ապրում են առանց էմոցիաների, ժպտում իներցիայով ոչ թե, որովհետեւ ցանկանում են ինչ-որ մեկին երջանկություն պարգեւել։









