Ինձ զայրացնում է այն, որ ասում են, թե ես եմ եղել Ստեփանի ամուսանալուծության պատճառը. Անի Ամիրյանը բացում է փակագծերը
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի հետ երկար դադարից հետո մտերմիկ զրույց է ունեցել Անի Ամիրյանը: Նա անկեղծ պատմել է ոչ միայն իր գեղեցիկ ընտանիքի ու դրա ներսում առկա խնդիրների ու առավելությունների մասին, այլեւ իր կարծիքն է հայտնել հայկական շոու բիզնեսի եւ հեռուստադաշտի մասին: Անի Ամիրյանը մեր զրույցի ընթացքում առաջին անգամ խոսեց նաեւ ամուսնու՝ պարող, դերասան Ստեփան Ղամբարյանի առաջին ամուսնության եւ իրենց ընտանիքում դրա ազդեցության մասին:
Անի, արդեն երկար ժամանակ է, այսպես ասած, հեռուստադիտողի աչքից հեռու եք, բայցգիտեմ, որ աշխարհի ամենագեղեցիկ ու հաճելի զբաղմունքն ունեք՝ մեծացնում եք Ձերգեղեցկուհի դստերը: Ինչպե՞ս են անցնում վերջին երկու տարին, երբ Ձեր կյանքում ապրում է փոքրիկ Մարթան:
- Այո, ողջ օրս, կամ վերջին երկու տարին անցնում է մեր Մարթայի հետ, իսկապես սա աշխարհի ամենահաճելի զբաղվածությունն է: Պետք է ասեմ, որ շատ բավարարված եմ իմ կյանքով, քանի որ ունեմ իմ ընտանիքը, իմ փոքրիկը, ով ինձնից օրվա մեջ շատ ժամանակ է խլում, բայց ես սիրով եմ ողջ էությամբ տրվում նրան: Մարթային ճանաչողները լավ գիտեն, որ նա ֆանտաստիկ ակտիվ երեխա է, ու կողքից շատ անգամ զարմանում են ու ասում, թե հոգսս շատացել է, բայց սա իսկապես հաճելի հոգս է: Ես միշտ ասում եմ՝ միեւնույնն է, յուրաքանչյուր աշխատանքից հոգնում ես, բայց երբ գիշերը քնելիս օրդ վերհիշում ու ժպտում ես, այդ հոգնածությունն անմիջապես անցնում է:
Մի փոքր կպատմե՞ք, թե ինչպիսին է Մարթան, բնավորությամբ ավելի հայրիկին, թե Ձեզ էնման, ի՞նչ յուրահատկություններ ու բնավորության գծեր ունի:
- Մարթան գերակտիվ երեխա է, շատ է կարեւորում մարդկային շփումը, նրա դեպքում չես կարող մուլտֆիլմ դնել եւ հանգիստ սուրճ խմել, նա պահանջում է, որ անընդհատ խաղանք իր հետ, խոսենք, զբաղվենք: Իր ակտիվությամբ նման է հայրիկին, Մարթան Ստեփանի նման բնավորության մարդ է: Ի դեպ, հատկապես, երբ նոր էր ծնվել, արտաքանապես շատ էր նման Ստեփանին, հիմա գնալով ավելի աղջկական է դառնում եւ ինձ էլ է կարծես նմանվում: Աղջիկս իր տարեկիցներից մի փոքր ավելի ինքնուրույն է, ավելի շատ շփում էր ուզում երեխաների հետ, ուստի նա դեռ երկու տարեկան չկար, մենք կարողացանք նրան մանկապարտեզ տանել, որից ես էլ շահեցի, քանի որ հիմա գոնե կարողանում եմ մի փոքր հանգստանալ եւ ընկերներիս հետ եւս ժամանակ անցկացնել, ինչը մինչ մանկապարտեզն ուղղակի անհնար էր: Նկատեմ, որ առաջին իսկ օրվանից շատ մեծ սիրով է մանկապարտեզ հաճախում, ոչ մի անգամ չի տրտնջացել կամ ինձ համար լաց եղել:

Իսկ Ձեր եւ Ստեփանի բնավորության գծերից որո՞նք կցանկանայիք՝ Մարթան ժառանգեր:
- Կցանկանայի, որ որպես կին ինձնից ժառանգեր իմ հանգստությունը, հանդարտությունը, բայց միեւնույն ժամանակ կուզեի, որ հայրիկի նման կրակոտ լիներ: Շատ կցանկանայի նաեւ ժառանգեր Ստեփանի աշխատասիրությունն ու համառությունը: Պետք է նկատեմ, որ Մարթան շատ բարի երեխա է, շատ մեծ սիրով իր խաղալիքները կարող է տալ ուրիշներին, ինձ համար շատ կարեւոր է նրա այդ հատկանիշը:
Անի, ինչպիսի՞ մայրիկ եք, բնավորության հանդարտ տեսակը այդ կարգավիճակում է՞լ է պահպանվում:
- Իրականում, առաջ, երբ նոր էր ծնվել աղջիկս, շատ անհանգիստ էի: Պարտադրում էի, որ մարդիկ անպայման սպիրտով լվացվեն, հետո նոր մոտենան Մարթային, կարող էի արգելել անգամ օծանելիք օգտագործած ժամանակ Մարթային մոտ կանգնել: Բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ այդպես շարունակվել չի կարող, այդպես ես վնասում եմ թե ինձ, թե Մարթային, քանի որ անընդհատ իրեն հեռու պահելով այդ միկրոբներից, մի օր իմ աչքից հեռու կարող է շփվել դրանց հետ: Այս գիտակցությանս հենց Մարթան է ինձ բերել, նա իր վարքով ինձ ադեկվատ դարձրեց, հասկացա, որ նա ամեն րոպե իմ աչքի առաջ չի կարող լինել, ուստի պետք է այդ հարցում փոխեմ իմ վերաբերմունքը:
Շարունակությունը` այստեղ: