Ադրբեջանում փակվել է եւս երկու բանկ
ОбществоԱդրբեջանի կենտրոնական բանկը չեղյալ է հայտարարել ես երկու բանկի` United Credit Bank-ի եւ NBCBank-ի գործունեության թոյլտվությունները` նշանակելով բանկերի ժամանակավոր ադմինիստրատոր: Այսպիսով` 2016 թվականի հունվարին արտոնագիրը չեղարկված բանկերի թիվն Ադրբեջանում հասել է 4-ի:
Այս մասին հայտնում է «Ազադլըգ» թերթը` նշելով, որ բանկերի լիցենզիաները վերացվել են կապված այն բանի հետ, որ նրանք չեն կարողացել կատարել նվազագույն գումարային կապիտալի գծով ԿԲ-ի պահանջը, չեն կարողացել կատարել վարկատուների առաջ պարտականությունները:
Միայն վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանում վերացվել են Bank of Azerbaijan եւ «Գյանջա-բանկ»-ի գործունեության թույլտվությունները:
NBC Bank-ը հիմնադրվել է 1992 թվականի դեկտեմբերին: Մինչեւ 2003 թվականն այն կոչվել է «Ռուզու բանկ»: Unted Credit Bank-ը հիմնադրվել է 1996 թվականին:
Նավթի համաշխարհային գների անկումը սկսվելուց ի վեր Ադրբեջանում մինչ այժմ մոտ 15 բանկ փակվել է: Ներկայում Ադրբեջանում 39 բանկ է գործում: