Ռոբ Քարդաշյան. Բլեք Չայնան հղի է ինձնից
LifestyleՌոբ Քարդաշյանի ու Բլեք Չայնայի սիրային կապին վերաբերող պատմությունը երեկ հերթական «ռումբը» դարձավ օտարերկրյա լրատվամիջոցներում: Հիշեցնենք, որ Բլեք Չայնան այն աղջիկն է, որին լքել էր ռեփ երգիչ Tyga –ն (նրա երեխայի հայրը) ու հեռացել Քայլի Ջենների մոտ:
27-ամյա Չայնան իր Instagram –ում լուսանկար էր հրապարակել, որտեղ ներկայացնում է իր նոր դաջվածքը, որը նույնությամբ կրկնում է Ռոբ Քարդաշյանի դաջվածքը:


Ռոբ Քարդաշյանն էլ խախտել է իր լռությունը ու իր Instagram-ում տեղադրել մի լուսանկար, որում Չայնան է պատկերված:

«Բլեք Չայնան պատրաստվում է լույս աշխարհ բերել Քարդաշյանների ժառանգին»,- այսպես է ստորագրել լուսանկարը Ռոբը, ինչը բոլոր բաժանորդները կատակ են համարել:
Չնայած Քարդաշյաններից ամեն ինչ սպասելի է...