«Աշխարհի վախճանի» ժամացույցի սլաքները մնացել են նախկին տեղում
ОбществоԳիտնականները գնահատել են Երկրի վրա վերահաս գլոբալ աղետի հավանականությունը: Տեղեկատվությունը հրապարակվել Է Bulletin of the atomic scientists հանդեսի կայքում: Փորձագետներն Աշխարհի վերջի թվացույցի վրա սլաքները թողել են 23:57 նշագծին, որտեղ կեսգիշերը նշանակում Է Երկրի վրա գլոբալ աղետի սկսվելը: Մարդկության հիմնական խնդիրը, գիտնականների կարծիքով՝ միջուկային զենքի տարածումն ու արդիականացումն Է, տեղեկացնում Է Արմենպրեսը:
Նաեւ նշված Է, որ Աշխարհի վերջի կանխման ճանապարհին կատարվել են կարեւոր քայլեր: Դրանցից մեկը կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձանագիրն Է: Փորձագետները նաեւ դրական են գնահատել իրանական միջուկային ծրագրի շուրջը համաձայնագիրը:
Հետազոտությանը մասնակցել են ֆիզիկոս-գիտնականներ եւ Էկոլոգներ ամբողջ աշխարհից, որոնց թվում 17 նոբելյան դափնեկիրներ:
«Աշխարհի վերջի ժամացույցը» ծրագիրը 1947 թվականին մշակել են ամերիկյան առաջին ատոմային ռումբի ստեղծողները՝ մոլորակի վրա միջուկային վտանգի մշտադիտարկման համար:
Ժամացույցի սլաքները սկզբնապես ցույց Էին տալիս 23:53, իսկ կեսգիշերը խորհրդանշում Էր Երկրի վրա գլոբալ աղետի սկսվելը: Իր գոյության պահից ժամացույցի սլաքները տեղափոխվել են 20 անգամ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: