Բրեդլի Քուփերի անհայտ նմանակը դերասանի անունից է ներկայանում
LifestyleԿարծես թե նոր սկանդալ է հասունանում: Եվ այսպես, Փարք Սիթիում անցկացվող անկախ կինոյի Sundance փառատոնում նկատել են Բրեդլի Քուփերի անհայտ նմանակին, որը անամոթաբար ներկայանում է դերասանի անունից:
Ինչպես գրում է People-ը, տղամարդը, օգտվելով իր եւ Քուփերի նմանությունից, փորձել է փառատոնի մի քանի փակ միջոցառումներ մուտք գործել: Անծանոթը նաեւ օգտվել է անձի վկայականից, որում փակցված է Քուփերի լուսանկարը՝ «Տղաները Լաս վեգասում» 2009 թ. ֆիլմի կադրից: Տղամարդու լուսանկարները դեռ չկան: Կարեւորը, որ Իրինա Շեյքը հանկարծ չսխալվի...

Ինքը Բրեդլի Քուփերը դեռ ոչ մի ձեւով չի արձագանքել Փարք Սիթիում ստեղծված իրավիճակին: Դերասանն, ի դեպ, նույնիսկ ներկա չի եղել «Սանդենս-2016» փառատոնին: