Դամասկոսի գյուղերում 176 զինյալ հանձնվել է իշխանություններին
Международные новостиԴամասկոսի մերձակայքում գտնվող Ռահիբա և Ջեյրուդ գյուղերում 176 զինյալ վայր է դրել զենքերը և հանձնվել իշխանություններին: Ազգային հաշտեցման հանձնաժողովը կարգավորել է նրանց կենսակերպը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նախկին զինյալները պարտավորվել են չձեռնարկել քայլեր, որոնք կսպառնան հայրենիքի անվտանգությանն ու խաղաղությանը:
Ջեյրուդ գյուղի տեղական խորհրդի ներկայացուցիչ Մուհամմադ Ֆարհուդը հաստատել է, որ մեծ թվով երիտասարդներ ցանկություն են հայտնել համագործակցել ազգային հաշտեցման հանձնաժողովի հետ: Նա նաև նշել է, որ իշխանություններին հանձված 148 զինյալից բաղկացած խմբին մոտակա օրերին կհաջորդեն այլ խմբեր:
Այս շաբաթվա սկզբին 120 զինյալ Զաբադանի գյուղում են հանձնվել իշխանություններին: Ընդհանուր առմամբ, սեպտեմբեր ամսվա ընթացքում Ջեյրուդ, Ռահիբա, Զաբադանի գյուղերում 620 զինյալ հանձնվել են իշխանություններին: