Մինչև 30 տարեկան ամենավառ միլիոնատերերը (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Նրանց երեսունը դեռ չի լրացել, սակայն իրենց նպատակասլացության, աշխատասիրության եւ հաջողությանը հավատալու շնորհիվ դասվում են աշխարհի ամենակրեատիվ եւ խոստումնալից գործարարների թվին։
Wnews.am-ը ներկայացնում է աշխարհի ամենավառ երիտասարդ գործարարներին, որոնց 30-ը դեռ չի լրացել։
Դեյքին Քլոսս. 25-ամյա երիտասարդը գործունեություն է ծավալում էներգետիկայի ոլորտում։
Չնայած նրան, որ նավթային ոլորտը ամենազարգացածներից է, սակայն աճելու հնարավորություններն անսահմանափակ են։ Ոլորտում գործունեություն իրականացնողները պատրաստ են շատ բան տալ՝ թարմ տվյալների, ավելի հստակ վերլուծությունների համար. ճնշման չափում եւ այլ ցուցումներ, որոնցից կախված է արտադրական գործընթացների արդյունավետությունը։ Դեյքին Քլոսսը 2013թ. հիմնել է Tachyus ծրագրային ընկերությունը, որը խորհուրդներ է տալիս նավթագազային ընկերություններին։
«Գիտությունն անկրկնելի բնագավառ է։ Ես ցանկանում էի զբաղվել մի բանով, որը օգուտ կբերեր այստեղ եւ այս պահին»,- պատմում է ձեռնարկատերը։ Նրա ընկերությունն արդեն ստացել է $20 մլն վենչուրային ֆինանսավորում։
Էշլի Գրեմ. 28-ամյա աղջիկը գործունեություն է ծավալում մոդելային եւ դիզայներական ոլորտում։
Հագուստի 54-րդ ու կրծկալի 80G չափսերը նրան չեն խանգարում հինգ անգամ հայտնվել նորաձեւության ամենահայտնի ամսագրերի շապիկներին եւ նկարահանվել Sports Illustrated-ի լողափային ֆոտոշարքում։
«Ինձ հաջողվեց նորաձեւության աշխարհ բերել բոլորովին նոր բան»,- հպարտանում է Էշլին։ Նա չի թաքցնում, որ սիրում է իր մարմինը։
Գրեմը մոդելային ասպարեզում է սկսած 12 տարեկանից։ 17 տարեկանում նա տեղափոխվել է Նյու Յորք եւ կնքել առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը, սակայն չափից ավել պիցցա ուտելու պատճառով քաշ է հավաքել եւ սկսել կրել հագուստի 58 չափը։ Ստանդարտների հետեւից ընկնելու փոխարեն նա խաղադրույք է արել իր նոր չափսերի վրա։ Նրա նպատակն է պաշտպանել ԱՄՆ-ի կանանց մեծ մասին, որոնց հագուստի չափսը սկսում է 54-ից։
Ի դեպ, Գրիմը թողարկում է ներքնազգեստի հավաքածու, որը նախորդ տարի ունեցել է $1,6 մլն դոլարի եկամուտ։ Նրա եկամուտները շարունակում են աճել։
Կլարա Սիգ. 29-ամյա Կլարան գործունեութուն է ծավալում վենչուրային ներդրումների ոլորտում։
Նա Revolution Ventures ֆոնդի գործընկերներից է։
Կլարան իր տարիքի համար հաջող գործունեություն էր ծավալում ներդրումային բանկի ոլորտում մինչեւ հանդիպեց միլիարդեր Սթիվ Քեյսին։ AOL-ի հիմնադիրն ու նրա գործընկերները դիմեցին Սիգին խոստումնալից նոր ընկերություններ ստեղծելու ֆինանսավորման հարցով։ Կլարան օգնել է Քեյսին եւ նրա գործընկերներին $650 մլն ներգրավել երկու ֆոնդերի համար։
Սիգը մասնակցում է չորս ընկերությունների տնօրենների խորհրդին։ Նա նոր գործարքներ է խոստանում։ Նրան շատ են հետաքրքրում հատկապես ապահովագրական ընկերությունները։ «Շատ աշխատիր, մարդկանց հետ քաղաքավարի եղիր եւ ամեն ինչ կստացվի»,- ասում է նա։
Մարսելա Սապոն. 29-ամյա Մարսելան հանդիսանում է Hello Alfred ընկերության համահիմնադիրը։
Hell Alfred ընկերությունը ստեղծվել է 2014 թ.։ Ընկերության հիմնադիրներն են Մարսելա Սապոնը եւ Հարվդարի եւս մեկ շրջանավարտ՝ Ջեսիկա Բեքը (լուսանկարի աջ կողմում)։ Շաբաթական ընդամենը 32 դոլարի դիմաց «Ալֆրեդ» ընկերությունը ձեր առօրյան կազատի քաոսից եւ կբերի իդեալական կարգապահության։ Լվացք, արդուկ, սննդի պատրաստում. մոռացեք այս բոլոր առօրյա հոգսերի մասին եւ վստահեք այն «Ալֆրեդ» ընկերությանը։
«Մենք ցանկանում ենք, որ ձեր ժամանակը ծախսեք ձեզ համար կարեւոր բաների վրա»,- ասում է Մարսելան։ Ծառայությունն արդեն աշխատում է Բոսթոնում, Նյու Յորքում եւ գրավում նորանոր ներդրողների, որոնցից են Spark Capital, NEA եւ Sherpa Capital վենչուրային ֆոնդերը։
Hell Alfredն արդեն գրավել է $12,5 մլն ֆինանսավորում։
Շոն Մենդես. 17-ամյա Շոնը երգիչ է։
Երիտասարդ, քաղցրաձայն կանադացին ընթանում է իր հայրենակիցներ՝ Ջասթին Բիբերի եւ Դրեյքի ճանապարհով։ Նա ունի բազմաթիվ երկրպագուներ, բազմաթիվ աշխատանքային պայմանագրեր եւ մեծ եկամուտներ։ 2015-ին Մենդեսը թողարկել է իր առաջին ալբոմը եւ կարողացել առաջատար հորիզոնականներ զբաղեցնել ԱՄՆ-ի, Կանադայի եւ Նորվեգիայի երաժշտական չարտերում։ Նրան առաջին հերթին հաջողություն է բերել իր Stitches երգը։
Նա պատրաստվում է համերգային շրջագայության։ Հարցին, թե ե՞րբ է հասկացել, որ իր համար պատրաստ է երաժշտի կարիերան, Շոնը պատասխանում է. «Գուցե երե՞կ։ Եթե լուրջ, ապա ես ընդամենը 17 տարեկան եմ եւ որպեսզի չգժվեմ նրանից, թե ինչ է ինձ հետ կատարվում, մնում է միայն ամենին հումորով վերաբերել»,- ասում է Շոնը։




