Կլաուդիա Շիֆերը ներկայացրել է հագուստի իր հավաքածուն (լուսանկարներ)
LifestyleԳերմանացի սուպեր մոդել Կլաուդիա Շիֆերը ներկայացրել է հագուստի իր հավաքածուն:
Հայտնի է, որ հավաքածուն բաղկացած է մոտ 40 հագուստից։ Գները սկսվում են 177 դոլարից։ Հավաքածուն վաճառքում կհայտնվի օգոստոսին: Իդեպ, դա Շիֆերի մշակած առաջին հավաքածուն չէ։
Նշենք նաև, որ Կլաուդիա Շիֆերը Մեծ Բրիտանիայից UNICEF-ի բարի կամքի դեսպանն է։ 1990-ական թվականների կեսերին նա դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկը, նրա տարեկան եկամուտը կազմել է մոտ 10 միլիոն դոլար։