Վարսերի 7 ամենանորաձև երենգները (լուսանկարներ)
LifestyleՄայրամուտ, շոկոլադե թխվածքաբլիթ, եգիպտական հուշանվերներ. այս անուններով են հայտնի վարսահարդարները բնութագում վարսերի այս տարվա ամենանորաձեւ երանգները։ Նոր եւ հետաքրքիր համադրությունները հասանելի են շիկահերներին, սեւահերներին, կարմրահերներին եւ բոլոր նրանց, ովքեր ավելին են ուզում։
Wnews.am-ն ընտրել է վարսերի երանգի յոթ թրենդները։
#CHOCOLATECHIPCOOKIEHAIR
«Թխվածքաբլիթ շոկոլադե կտորներով». այսպես է կոչվում այս երանգը, որը հորինել է Նյու Յորքի լավագույն վարսահարդարներից մեկը՝ Ռայան Փերլը։ Սա մուգ եւ բաց երանգների խառնուրդ է, որոնք միախառնվում են իրար այնպես, ինչպես շոկոլադի կտորները թխվածքաբլիթում։
Նման հոյակապ երանգ ստանալու համար Ռայանը ներկում է բարակ կտորները տարբեր հեռավորություն թողնելով արմատներից, որպեսզի արդյունքը մաքսիմալ բնական ստացվի։ Այնուհետեւ ներկը խառնվում է ծայրերին, ավարտին մազերը պատվում են հատուկ փայլով։
Այս երանգի հիմնադիրը լոնդոնյան հայտնի Hare & Bone գեղեցկության սրահի տնօրեն, L’Oreal-ի ոճաբան Ալեքսա Չանգն է։
Техника Snowflake Lights —ը միլիրովկայի տեսակ է, որի դեպքում բարակ արմատները գունաբացվում են ոչ թե դեմքի շրջանի հատվածում, այլ վերին հատվածում եւ ձեւավորում ձյան փաթիլի կառուցվածք։ Սառը երանգներն ավելացնում են «սառեցված» էֆեկտը։ Քանի որ ներկելու մեթոդը գալիս է ոչ թե երանգից, այլ ներկը քսելու հատվածից, այն հավասարապես սազում է ինչպես շիկահերներին, այնպես էլ՝ սեւահերներին եւ կարմրահերներին։
70-ամյա Դայանա Կրոդին չի ներկում իր ճերմակ վարսերը։ Քայլի Ջեներն ու Ռիհաննան դեռ չեն ճերմակել, այդ պատճառով էլ այցելում են ոճաբաններին։ Մոդել Սու Ջու Փակը վարսերի մոխրագույն երանգը շատ նորաձեւ է դարձրել։Եթե նկատել եք, որ ձեր վարսերը սկսել են ճերմակել, ոչ թե սկսեք պոկել դրանք, այլ սկսեք ներկել այս երանգով։ Instagram-ում ամենապահանջված beauty ուղղությունը շուտով դուրս կգա նաեւ իրական կյանք։
Արծաթագույն երանգները վստահորեն առանձնացնում են ամբոխից։ Բրիտանացի հայտնի վարսահարդար Ջեյմի Սթիվենսը վստահ է, որ մոխրագույնը նոր բլոնդն է։ Մի շփոթեք այն պլատինե երանգի հետ. այստեղ մոխրագույնն ավելի շատ է, քան սպիտակը։
#COLORSANDART
Color Sand Art — Եգիպտոսում բոլորին հայտնի դեկորի էլեմենտներից է։ Գունավոր ավազով լի վառ տեսք ունեցող շշով ոգեշնչվել է Ռեբեկա Թեյլորը։ Նա որոշել է նման տեսք հաղորդել նաեւ վարսերին։ Դրա համար յուրաքանչյուր մազարմատ պետք է ներկել հորիզոնական մի քանի երանգով եւ երանգների անցումները ստանալ մազերի երկայնքով։
Սիրու՞մ եք մակարոն թխվածքաբլիթները։ Եթե սիրում եք, ապացուցեք ձեր զգացմունքները վարսերի երանգով։ Այս ներկելու ձեւը Լաս-Վեգասի հայտնի վարսահարդար Շելլի Գրեգորինն է։ Նման կերպար ստանալու համար Շերլին օգտագործել է «շաքարավազե» տեխնիկան, սակայն ընտրել է ոչ թե թթու, այլ պաստելային երանգներ։ Ներկելու այս տեխնիկայի շնորհիվ լոքոններն ավելի ռոմանտիկ եւ ծավալուն են երեւում։
#SUNSETHAIR
Հայտնիների նկարի օրինակով վարսերը ներկելն անցյալում է։ Ձեր վարսահարդարին ցույց տվեք մայրամուտի լուսանկարը եւ խնդրեք, որ նույն երանգները կրկնի վարսերի լոքոններին։
#COLOMBRE
Դենիել Մունը, ում իրենց վարսերն են վստահում Մադոննան եւ Նիկոլ Րիչչին, հորինել է ներկելու այս վառ ձեւը։ Կոլոմբրեն օմբրեի փոքր եւ ավելի համարձակ «քույրիկ»-ն է։ Երանգի վերեւից ներքեւ աստիճանական անցման համար օգտագործվում են ոչ թե բնական, այլ հակասող գույներ։ Այս դեպքում գլխի վերին հատվածը մնում է բնական երանգներում, իսկ ներքեւի հատվածը ներկում են վարդագույն, փիրուզագույն, երկնագույն կամ մանուշակագույն։






