«Ժողովուրդ». Արթուր Բաղդասարյանին պատկանող ընկերությունը շարունակում է օրենք խախտել
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող ընկերությունը շարունակում է օրենք խախտել: Օրինականություն քարոզող Բաղդասարյանի ընկերությունը գրեթե ամեն ամիս հայտնվում է ՀՀ ֆինանսների նախարարության ուշադրության կենտրոնում: Գրում է «Ժողովուրդ»ժը:
Թերթն ավելի վաղ գրել էր, որ դեռեւս օգոստոս ամսին ընկերության տնօրեն Պողոս Շահինյանը «Հայասի Գրուպ» ՍՊԸ-ի անունով Հայաստան էր ներմուծել ալյումինե պտուտակավոր խցաններ, որի վերաբերյալ հայտարարագիր չէր ներկայացրել' տուգանվելով 50.000 դրամի չափով։ Իսկ ահա այս անգամ' սեպտեմբերի 4-ին, նույն Պողոս Շահինյանը «Հայասի Գրուպ» ՍՊԸ-ի անունով հերթական անգամ Հայաստան էր ներմուծել ալյումինե պտուտակավոր խցաններ, սակայն հայտարարագրած փաստաթղթերը ժամանակին չի ներկայացրել մաքսային մարմին: ՀՀ ֆինանսների նախարարությունը դարձյալ նրան տուգանել է սիմվոլիկ' 50.000 դրամ գումարով:
Շարունակությունը' թերթի այսօրվա համարում: