ԴԱՀԿ-ի և Մաքսային ծառայության միջև փաստաթղթաշրջանառությունը կատարվելու է էլեկտրոնային եղանակով
ОбществоՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման և ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայությունների միջև թղթային փաստաթղթաշրջանառությունից անցում կկատարվի էլեկտրոնային եղանակի: Արմենպրեսի հաղորդմամբ՝ այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության հունվարի 29-ի նիստի օրակարգում:
Ակնկալվում է, որ տվյալ փոփոխությունը կնպաստի տվյալների փոխանակման, արգելանքի կիրառման և վերացման գործառույթների իրականացմանն առցանց եղանակով, իրական ժամանակում: Կատարվող փոփոխությամբ կապահովվի ծառայությունների միջև օպերատիվ աշխատանքը, ինչպես նաև հնարավոր կլինի խնայել ժամանակ և դրամական միջոցներ: