Համազգեստով այս մարդը երկար ժամանակ գնում էր անտուն տղամարդու հետևից. Պատճառը կհուզի Ձեզ մինչև հոգու խորքը (լուսանկարներ)
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Կալիֆորնիայի Ռիվերսայդ քաղաքում մի հուզիչ դեպք է տեղի ունեցել: Հրշեջների մի խումբ վերադառնում էր հերթական պարապմունքից: Բայց հանկարծ նրանց ուշադորությունը գրավեց մի ծեր մարդ, ով դանդաղ քայլում էր ճանապարհի երկայնքով:
Առաջին իսկ հայացքից պարզ էր, որ նա անտուն էր: Նրա հագուստը հնամաշ էր, իսկ ինքը կաղում էր և ցանկապատից բռնված հազիվ քայլում էր: Երբ հրշեջները նրան ուշադիր նայեցին, տեսան, որ անտուն մարդը ոտաբոբիկ էր:
Այդ տեսարանը հալեցրեց կրակի դեմ պայքարողների սիրտը: Նրանցից մեկը, Դևիդ Գիլսթրեփը, առանց մի վայրկյան մտածելու, հանեց իր պայուսակից իր երկրորդ զույգ կոշիկները և գնաց անտուն մարդու հետևից:
Հասնելով նրան՝ Դևիդը ոչ միայն նրան տվեց կոիկները, այլ նաև օգնեց հագնել: Այդ պահին ծերուկը չկարողացավ զսպել արցունքները…
Դևիդի ընկերները լուսանկարել էին իրեն այդ շնորհակալ գործ անելիս: Նրա արարքի մասին նույնիսկ նորություններով են հայտնել, և տեսանյութ են նկարահանել նրա մասին: Բայց Դևիդն ինքը չի մտածում, որ ինչ-որ հերոսական բան է արել:
«Չէ՞ որ մենք առաջին հերթին փրկարարներ ենք: Եվ պարտադիր չէ փրկել մարդուն՝ դուրս հանելով նրան կրակի ճիրաններից: Օգնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, մեր աշխատանքի մի մասն է»,- համեստորեն ասում է Դևիդը:


