Այս ցեղի բարբարոսական ծիսակարգերը շրջապատողներին շոկի է ենթարկում. Ես կորցրի խոսելու ունակությունս… Ֆոտոշարք (18+)
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Աշխարհում կան հազարավոր ցեղեր, ժողովուրդներ այնպիսի սովորույթներով և ավանդույթներով, որոնք շատ են տարբերվում մեր ավանդույթներից: Ինչը սովորական մարդու համար խորթ է, նրանց համար սովորական բան է:
Blog.1in.am-ը այսօր կպատմի Կամերունի որոշ տարածքներում մինչ օրս գործող բարբարոսական ավանդույթների մասին. Շատ ցավոտ ծիսակարգ՝ կանանց կրծքերի «արդուկում»: Սեռական հասունացման ժամանակ հենց սկսում են մեծանալ աղջիկների կրծքերը՝ դրանք փորձում են «արդուկել» տաք առարկաների կամ ամուր, ձիգ կապերի օգությամբ:
Մայրերը սա արդյունավետ միջոց են համարում՝ աղջիկներին սեքսուալ ոտնձգություններից և վաղ հղիանալուց զերծ պահելու համար: Այսպես աղջիկներն ավելի քիչ գրավիչ են հակառակ սեռի ներկայացուցիչների համար. Այդպես են կարծում անմարդկային ծիսակարգի կողմնակիցները:
Բացի նրանից, որ հազարավոր հիվանդություններ կարող են առաջանել այս կանանց մոտ՝ կրծքագեղձի կիստաներ, ուռուցքներ, կրծքի դեֆորմացում, քաղցկեղ, այս կանայք ատում են իրենց սեփական մարմինը:
Ֆրանսիացի լուսանկարիչ Հիլդաս Պարեն եղել է Կամերունի այդ տարածքներում և լուսանկարել է այդ անմարդկային ավանդույթի զոհերին:









