Երեք կազմակերպություններ ստորագրել են տարեցների հիմնախնդիրների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր
ОбществоԵրեք կազմակերպություններ հունվարի 27-ին ստորագրել են Փոխըմբռնման հուշագիրր, որը նպատակաուղղված է ինստիտուցիոնալացնելու ՀՀ-ում տարեցների հիմնախնդիրներով զբաղվող տարբեր կառույցների միջեւ փոխհարաբերությունները եւ ստեղծելու համագործակցության գործուն մեխանիզմներ՝ պահպանելով ռեսուրսների համադրման եւ արդյունավետ կառավարման սկզբունքները:
«Հայկական Կարիտաս» բարգործական հասարակական կազմակերպությանը, Հայկական Կարմիր խաչի ընկերության եւ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի ստորագրած հուշագիրն իր բնույթով եւ ընդգրկման աշխարհագրությամբ համապարփակ է: Այն քաղաքացիա-իրավական փաստաթուղթ է, որը բաց է բոլոր հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների եւ շահույթ հետապնդող կառույցների համար, որոնք պատրաստ են համագործակցել փաստաթղթում բերված նպատակներից առնվազն մեկի շրջանակներում: