Ազատության հրապարակում 17-ամյա աղջիկը հեռախոս է հափշտակել եւ փախել
ОбществоԱզատության հրապարակում hունվարի 26-ին, ժամը 16.00-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողներին է մոտեցել մի պատանի եւ մատնացույց արել 1998 թ. ծնված Ռ. Խ.-ին եւ 1997 թ. ծնված Լ. Ա.-ին` հայտնելով, որ վերջիններս վերցրել են իր բջջային հեռախոսը եւ չեն վերադարձնում: Ոստիկանության ծառայողներն աղջիկներին ներկայացրել են ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Ժամը 17.00-ին 2000 թ. ծնված Գ. Հ.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 16.00-ին, անհայտ քաղաքացուհին բացահայտ հափշտակել է իր «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսը եւ դիմել փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է Ռ. Խ.-ի եւ Լ. Ա.-ի ընկերուհին` 1999 թ. Ա. Մ.-ն:
Նույն օրը, ժամը 18.45-ին, ոստիկանության ծառայողները Երեւանի Կորյունի փողոցից բաժին են ներկայացրել Ա. Մ.-ին, ով տվել է խոստովանական ցուցմունք:
Գողոնն առգրավված է: Կատարվում է քննություն: