Ուկրաինայում առևանգել են Կոնստանտին Մելաձեի Lexus-ը
ОбществоՈւկրաինայի մայրաքաղաքում առևանգել են հանրահայտ կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեի Lexus մակնիշի մեքենան:
«Ռոսսիյսկայա գազետա»-ն հայտնում է, որ իրավապահները հաստատել են տեղեկությունը: Այդ հարցով նրանց է դիմել Մելաձեի վարորդը: Վարորդը հայտնել է, որ տասը րոպեով մեքենան թողել է կինոթատրոնի մետ, իսկ երբ վերադարձել է մեքենան արդեն տեղում չի եղել:
Հարուցվել է քրեական գործ գողության փաստով:
Չորս տարի առաջ Կիևի ճանապարհին Մելաձեն Lexus-ով վրաերթի էր ենթարկել 30-ամյա կնոջ, որը մահացել էր: Կոմպոզիտորը ստանձնել էր նրա երկու երեխաների խնամակալությունը: