Աշխարհում գոյություն ունի մի քաղաքը, որտեղ բնակվում են միայն երեխաներ. (Լուսանկարներ)
LifestyleՄեքսիկայում գործող «Kidzania» անվանումն ստացած նախագիծը, հնարավորություն է տալիս երեխաներին աշխատել և զվարճանալ,-գրում է Orer.am-ը: Արհեստական քաղաքում հայտնվելու համար երեխաներին անհրաժեշտ է հատուկ թևնոցներ, որպեսզի ճշտված լինի նրանց գտնվելու կոնկրետ վայրը և մի քանի կիդզու` մեքսիկական թղթադրամներ: Երեխաների մոտ եղած գումարը չպետք է գերազանցի սահմանված չափը, իսկ այդ չափը չի բավականացնի վերջիններիս և նրանք ստիպված կլինեն աշխատել: Առաջարկվում է 90 տեսակի տարաբնույթ աշխատանք ու երեխաներն իրենք են որոշում` ինչպիսի աշխատանք ընտրել: Եթե դու աշխատում ես ոստիկան և քեզ հոգնեցրել է այդ գործը, ապա կարող ես փոխարինել այն օրինակ վարորդի աշխատանքով և համապատասխան վարձատրություն ստանալ: Սակայն աշխատանքդ փոխելու համար պետք է ունենաս նաև վարորդական վկայականի թույլտվություն, իսկ դրա համար հարկավոր է միայն անցնել փոքրիկ ուսումնական դասընթաց:
Նախագծի հեղինակների խոսքով, այս ողջ գործընթացը հնարավորություն կտա երեխաներին իրենց սեփական աշխատանքով վաստակել գումար և զուգահեռ նաև զվարճանալ, քանի որ «քաղաքը» կառուցված է գունավոր, ուրախ տրամադրություններով և նման է հեքիաթային փոքրիկ քաղաքի:





Պատրաստեց Անդրանիկ Ջալալյանը