Ինչի՞ համար են ջինսերի վրայի փոքր գրպանները
LifestyleԱյդպիսի գրպաններ Levi’s 501 X ջինսերի վրա առաջին անգամ հայտնվել են 1873 թ.-ին: Գոյություն ունեն մի քանի վարկածներ, թե ինչի՞ համար են դրանք նախատեսված:
Դրանցից մեկի համաձայն, այն նախատեսված էր շղթայով ժամացույց պահելու համար: Դրանք այն ժամանակ չափերով մի փոքր մեծ էին, քան հիմա և հանգիստ տեղավորվում էին այդ գրպաններում: Ի դեպ, մինչև օրս Levi’s-ի կատալոգների մեջ այն նշված է որպես «watch pocket»: Մյուս տեսությունն ասում է, որ այն ստեղծված է աշխատավորների հարմարավետության համար. շինարարները նրանում պահում էին մեխեր, իսկ ոսկի որոնողները՝ ոչ մեծ գտածո ձուլակտորներ: Եվ, քանի որ սկզբնական ժամանակահատվածում ջինսերը կարվում էին բրեզենտից, դրանք անվանում էին «առանց վերնահագուստի կամբինիզոններ» և շատ հարմար էին աշխատանքի մեջ: Գոյություն ունի նաև երրորդ տարբերակ, համաձայն որի այդ գրպանիկը ստեղծվել է Zippo կրակայրիչ պահելու համար: Քանի որ կովբոյների (կովարածներ) մեծ մասը օգտվում էր դրանից և գրպանի չափսն էլ հարմարեցված էր դրան:
Տարածված վարկածներից մեկի համաձայն էլ այն նախատեսված է պահպանակն պահելու համար: Չնայած, որ այն անվանում են հինգերորդ գրպան, փաստացի այն չորրորդն է: Թվով հինգերորդը հետևի երկրորդ գրպանն էր, որը ջինսերի վրա հայտնվել է ավելի ուշ՝ 1901 թ.-ին: