Հալեպի հրթիռակոծության հետեւանքով հայեր չեն տուժել
ОбществоԱհաբեկիչների հրթիռակոծության հետեւանքով հալեպաբնակ հայերը չեն տուժել: Ահաբեկիչների կողմից հրթիռակոծվել էին քաղաքի Ալ Ազիզիա ու Մահարեթ Բաղդադ թաղամասերը, որտեղ գտնվում է Միքայել հրեշտակապետի հունական կաթոլիկ եկեղեցին: Ինչպես հայտնում է Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմը, Հալեպի բնակիչները ավելի քան 10 օր է զրկված են խմելու ջրից: Տնտեսական կարիքների համար բնակչությունը օգտագործում է ջրհորների ջուրը, իսկ խմելու ջրի փոխարեն խանութներից գնված հանքային ջուրնէ օգտաագործում: Ավելի քան 4 ամիս է քաղաքում էլեկտրականություն չկա, բնակչությունը տաքանում է բենզինով ու դիզելային վառելիքով աշխատող՝ էլեկտրաէներգիայի գեներատորների միջոցով:
Ավելի վաղ, սիրիական պետական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը տեղեկացրել էր, որ Հալեպ քաղաքի հրթիռակոծության հետեւանքով Ալ Ազիզի թաղամասում ու Ուգարիթ փողոցում յոթ մարդ է տուժել: Երեք հրթիռային լիցք Ալ Ազիզիա թաղամասի վրա էր ընկել, իսկ չորրորդը՝ Ուգարիթ փողոցի: Տուժածներին տեղափոխել են «Ար Ռազի» հիվանդանոց:
Նշենք, որ մինչեւ արյունալի իրադարձությունների սկիզբը Սիրիայում մոտավորապես 60-70 հազար հայ էր բնակվում: Նրանց կեսից ավելին ապրում էր Հալեպում, իսկ մյուս կեսը ցրված էր Լաթաքիայում, Հոմսում, Ղամիշլիում, Խասակեում, Յակուբիեում, Ռաքքայում, Քեսաբում ու իհարկե մայրաքաղաք Դամասկոսում: