Օրվա բաղադրատոմս. կոնֆետներ «Ցիտրուսային քնքշություն»
LifestyleԲաղադրությունը՝
Նարինջ-2 հատ
Կիտրոն -1 հատ
Ջուր-100 մլ
Շագանակագույն շաքարավազ-150 գրամ
Մանրաձավար-1 ճաշի գդալ
Ընկույզ-75 գրամ
Կոկոսի փաթիլներ
Պատրաստման եղանակը՝
Նարինջը և կիտրոնը քամել, կաթսայի մեջ ջուր լցնել, ավելացնել հյութը, նարնջի և կիտրոնի կեղևները, շաքարավազ: Դնել կրակի վրա մինչև եռա:

Ընթացքում լցնել մանրաձավարը և 5-7 րոպե խառնելուց հետո, կաթսան կրակի վրայից հանել:
Ընկույզները բլենդերում հարել, որպեսզի ալյուրի նմանվի: Այն լցնել նարնջի զանգվածի մեջ: Ապա նարնջի զանգվածից գնդիկներ պատրաստել և այն թաթախել կոկոսի փաթիլների մեջ:

