Կիմ Չեն Ընի Air Force One ինքնաթիռը՝ քաղաքական և ինտիմ բնույթի գաղտնիքներով (լուսանկարներ)
LifestyleԱՄՆ-ի նախագահին արհամարհող ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը կարմիր գորգի վրա ցույց է տվել իր կառավարական ինքնաթիռը` Air Force One-ը:
Լուսանկարները հրապարակվել են հյուսիսկորեկական Rodong Sinmun պաշտոնական պարբերականում: Այս ինքնաթիռով Կորեայի գերագույն առաջնորդ Կիմ Չեն Ընն իր կնոջ` Լի Սոլ Չժուի հետ, մեկնում է երկրի ներսում կազմակերպվող գործնական և կառավարական հանդիպումների: Ըստ պարբերականի՝ Air Force One ինքնաթիռը Կիմ և Լի ամուսինների հետ շատ գաղտնիքներ է կիսել՝ թե′ քաղաքական, թե′ ինտիմ բնույթի: Կիմ Չեն Ընի կնոջը՝ Լի Սոլ Չժուին, հաճախ անվանում են Հյուսիսային Կորեայի Քեյթ Միդլթոն:
Առաջին հայացքից՝ ինքնաթիռը նմանություններ ունի ԱՄՆ-ի նախագահի օդանավի հետ. այն հյուսիսկորեական անուն ունի, այդ երկրի դրոշն է պատկերված վրան, իսկ ծայրամասի աստղը խորհրդանշում է Կիմին, հայտնում է հարավկորեական «Չոսուն իլբո» թերթը` հղում անելով հյուսիսկորեական թերթին:
Այս անգամ էլ Կիմ Չեն Ընը հրթիռային ուժերը մարտական պատրաստվածության բերելու միջացառմանն է ներկայանում: Ներկայացվող տեսանյութում երևում է, թե ինչպիսի «սիմետրիկ ճշգրտությամբ» են հյուսիսկորեացի զինվորականներն ընդունում և դիմավորում պաշտելի նախագահին:
Հյուսիսկորեացի առաջնորդը հայտնի է իր տարօրինակություններով և դաժանության հետ «մեծ սեր» ունենալու մոլուցքով: Ըստ շրջանառվող լուրերի` Կիմի ինքնաթիռի սենյակներից մեկը զարդարված է իր կողմից մահապատժի ենթարկված քաղաքական գործիչների նկարներով:
Ավելի վաղ հարավկորեական «Ռենհապ» գործակալությունը հայտնել էր, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի մահապատժի ենթարկված հորեղբոր՝ Չան Սոն Թհեկի բոլոր հարազատները ևս մահապատժի են ենթարկվել: Գործակալության տեղեկությունների համաձայն՝ Չան Սոն Թհեկի որոշ հարազատներ, ովքեր հրաժարվել են իրենց տները լքելուց, սպանվել են անմիջապես հարևանների աչքի առջև: Կանայք և նրանց երեխաները, ովքեր չեն հանդիսանում Չան Սոն Թհեկի արյունակցական հարազատը, արտաքսվել են հեռավոր գյուղեր:


