Երևանի քաղաքապետարանի «թեժ գծերով» ստացված հեռախոսազանգերի մեծ մասին տրվել է սպառիչ պատասխան
ОбществоԵրևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով հունվարի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 139 հեռախոսազանգ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 110-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 29 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով, ընդհանուր առմամբ, ստացվել է 61 հեռախոսազանգ, որոնցից 45-ին լուծում է տրվել, իսկ 16-ի դեպքում աշխատանքներն ընթացքի մեջ են: